Տարանտինոն իր նոր ֆիլմի նկարահանումները կսկսի նոյեմբերին

12:17 • 28.05.14

Ամերիկացի անվանի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն իր նոր՝ «Ատելի ությակ» (Hateful Eight) ֆիլմի նկարահանումները կսկսի նոյեմբերին Վայոմինգում (ԱՄՆ), հայտնում է gazeta.ru-ն՝ Comingsoon-ին հղումով։

 

Այժմ Տարանտինոն զբաղվում է սցենարային փոփոխություններով, որի հայտնի դառնալու պատճառով նա անցած տարի ցանկանում էր դադարեցնել նույն ֆիլմի նկարահանումները:

 

Հայտնի է, որ ֆիլմում հանդես են գալու Բրյուս Դերնը, Սեմյուել Լ. Ջեքսոնը, Մայքլ Մեդսենը, Թիմ Ռոթը, Քուրթ Ռասելը: