«Մալեֆիսենտա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Բրեդ Փիթի վրա շոումեն է հարձակվել (լուսանկարներ)
Հոլիվուդում «Մալեֆիսենտա» (Maleficent) ֆիլմի պրեմիերայի ժամանակ դերասան Բրեդ Փիթի վրա է հարձակվել շոումեն Վիտալի Սեդյուկը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Daily Mail-ին: Դեպքը տեղի է ունեցել El Capitan կինոթատրոնի մոտ կարմիր գորգին։
Սեդյուկը նետվել է Փիթի վրա, ինչից հետո նրան տապալել են թիկնապահները: Որոշ ժամանակ անց Սեդյուկին տարել են երկու ոստիկանի ուղեկցությամբ:
Ինչպես գրում է թերթը, Փիթի վրա հարձակումը տեղի է ունեցել, երբ նրա քաղաքացիական կինը՝ Անջելինա Ջոլին, ով «Մալեֆիսենտա» ֆիլմում խաղում է գլխավոր դերը, եղել է կարմիր գորգի մեկ այլ հատվածում և ողջունելիս է եղել երկրպագուներին:
Սա Սեդյուկի մասնակցությամբ առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ շոումենը հարձակվել է Բրեդլի Կուպերի, Ուիլ Սմիթի և Լեոնարդո Դի Կապրիոյի վրա: Նա նաև փորձել է երգչուհի Ադելի փոխարեն ստանալ «Գրեմմի» մրցանակը:





![]()
![]()











