Ջորջ Մայքլը հոսպիտալացվել է

11:53 • 29.05.14

Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը հոսպիտալացվել է, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Mirror-ին:

 

Երեկ երգչի ընկերը «շտապօգնություն» է կանչել Հյուսիսային Լոնդոնում գտնվող Ջորջ Մայքլի տուն։ Բժիշկները տանը մնացել են չորս ժամ, ինչից հետո երգչին տարել են հիվանդանոց:

 

Երաժշտի գործակալը հրաժարվել է հոսպիտալացման պատճառների մասին մեկնաբանություններից:

 

Այս տարվա սկզբին հայտնի երգիչը հայտարարել էր վեցերորդ ալբոմի թողարկման մասին: