Ռոբերտ Դե Նիրոն և Ռոբերտ Պատինսոնը կնկարահանվեն Idol's Eye ֆիլմում
Benaroya Pictures ընկերությունից, որը պետք է ֆինանսավորի Idol's Eye անվանումով ֆիլմի ստեղծումը, հայտնել են, որ նկարահանումները կսկսվեն հոկտեմբերին՝ Չիկագոյում և Տորոնտոյում, գրում է filmpro.ru-ն։
Ընկերությունից նաև հայտնել են, որ գլխավոր դերերում հանդես կգան դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն և Ռոբերտ Պատինսոնը։
Սակայն դերասանների պաշտոնական ներկայացուցիչները դեռևս չեն հաստատել նրանց մասնակցությունը։
Հայտնի է, որ ֆիլմի ռեժիսորը կլինի ֆրանսիացի ռեժիսոր Օլիվյե Ասայասը։ Ֆիլմի սյուժեն նույնպես գաղտնի է պահվում։










