Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը՝ «Մալեֆիսենտա» ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)

11:37 • 29.05.14

Հոլիվուդում տեղի է ունեցել Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Մալեֆիսենտա» հեքիաթային ֆիլմի պրեմիերան, ինչն առավել շատ ուրախացրել է Ջոլիի մանկահասակ երկրպագուներին։

 


Ինչպես նշում է Tatler-ը, դերասանուհու չարագույժ հայացքն ու դուրս ցցված պոզերն ամենևին էլ չեն վախեցրել երեխաներին, ովքեր մեծ ոգևորությամբ են դիմավորել ֆիլմում կախարդի դերը ստանձնած Ջոլիին։

 

 

Հոլիվուդյան պրեմիերայի ժամանակ, չցանկանալով դուրս գալ կախարդի կերպարից, Ջոլին ներկայացել է Versace-ի սև կաշվե զգեստով ու սուր ցցերով զարդերով։

 

 

Ցանկանալով զվարճացնել հավաքվածներին՝ Ջոլին վախենալու ծամածռություններ է արել, սակայն՝ ապարդյուն. նրա բնական հմայքն այս անգամ էլ է հաղթել՝ ցույց տալով, որ սիրված դերասանուհին ոչ թե հրեշ է, այլ շատ հմայիչ անձնավորություն։

 


 

Ամսագիրը հավելում է, որ Ջոլիին հոլիվուդյան պրեմիերայի ժամանակ ուղեկցել է Բրեդ Փիթը, ով ներկայացել է էլեգանտ սև կոստյումով ու ինքնագրեր է բաժանել ներկաներին։

 

 

 

 


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, պրեմիերայի ժամանակ գրանցվել է տհաճ միջադեպ. Բրեդ Փիթի վրա է հարձակվել շոումեն Վիտալի Սեդյուկը։ Նա նետվել է դերասանի վրա, ինչից հետո կարգազանցին տապալել են թիկնապահները: Որոշ ժամանակ անց Սեդյուկին տարել են երկու ոստիկանի ուղեկցությամբ:
 

 

 

 

Picture perfect: Brad Pitt and Angelina Jolie were joined by their children (L-R) Pax, Zahara, Knox, Shiloh and Maddox  at the the premiere of Disney's Maleficent in Hollywood

Mommy's biggest fans: The glamorous star of the film looked very proud to share the red carpet moment with her family

Their oen style: For the premiere, Knox, Maddox (pictured), Pax and Shiloh all donned suits while nine-year-old Zahara went for a more casual look wearing black pants with gold sneakers and a basketball top