Հարիսոն Ֆորդը հոսպիտալացվել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի նկարահանման հրապարակից

09:34 • 13.06.14

Հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը, ով նկարահանվում է «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասում, նկարահանման հրապարակից ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով The Time պարբերականին։

 

«Դերասանը տեղափոխվել է հիվանդանոց և այժմ օգնություն է ստանում։ Նկարահանումները կշարունակվեն, ինչպես և նախատեսված էր, նրա ապաքինումից հետո»,- ասվում է Lucasfilm կինոընկերության հայտարարությունում։

 

Միջադեպը տեղի է ունեցել Փայնվուդ ստուդիայում՝ Բաքինգեմշիրում (Անգլիա)։ Պարբերականի տվյալներով՝ 71-ամյա դերասանի ոտքին ընկել է ծանր հիդրավլիկ դուռը, որը միջմոլորակային նավի դուռն է։