Մալեֆիսենտայի թևերը կտրելու տեսարանը բռնաբարության այլաբանություն է. Անջելինա Ջոլի
Հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլին մեկնաբանել է իր ամենավերջին աշխատանքը կինոյում՝ «Մալեֆիսենտան» (Maleficent):
Huffington Post-ի փոխանցմամբ, ըստ Ջոլիի՝ ֆիլմի վիճահարույց տեսարանը, որում սիրեցյալը կտրում է հերոսուհու թևերը և նրան զրկում թռչելու կարողությունից, բռնաբարության այլաբանություն է:
Ջոլին ասել է, որ ինքն ու սցենարիստը հենց սկզբից այդպես են ստեղծել տեսարանը: Ըստ նրա՝ ոտնձգությունների ենթարկված մարդիկ, Մալեֆիսենտայի նման, ընտրության առաջ են՝ կամ նեղացնել մյուսներին, կամ ուշքի գալ ու մնալ սիրող ու բաց մարդիկ:
Ֆիլմում Ջոլիի հերոսուհին ընտրում է վրեժխնդրությունը՝ իրեն նեղացնողի աղջկանից:
Այս օրերին դերասանուհին մասնակցում է հակամարտությունների գոտիներում սեռական բռնությունների դեմ գագաթաժողովին, որը նախաձեռնել է Բրիտանիայի արտգործնախարարության հետ։










