«Սլավյանսկի բազարն» այս տարի առաջին անգամ կանցկացվի առանց «Եվրատեսիլի» հաղթողի
«Սլավյանսկի բազար» երաժշտական փառատոնը կանցկացվի հուլիսին Վիտեբսկում։ Յուրաքանչյուր տարի բելառուսների պատվավոր հյուրն է եղել «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթողը։ Սակայն այս տարի այդպես չի լինի, քանի որ Կոնչիտա Վուրստին չեն հրավիրել, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով գերմանական Bild պարբերականին։
Եվրոպական մրցույթի հաղթողի ավանդական մասնակցության մասին հայտնում էին նախապես, սակայն երբ պարզ է դարձել, թե ով է հաղթել, այդ տողն անհետացել է մամուլի հաղորդագրությունից։
«Մենք չափազանց տարբեր ենք»,- ասել է «Սլավյանսկի բազար» փառատոնի տնօրեն Ալեքսանդր Սիդորենկոն։
«Եվրատեսիլ- 2014» մրցույթն անցկացվել է Կոպենհագենում մայիսի 6-10-ը։ Այն ավարտվել է ավստրիացի Թոմաս Նոյվիրտի հաղթանակով, որն ավելի հայտնի է որպես «մորուքավոր կին» Կոնչիտա Վուրստ։










