Բոդիարտի 22 ինքնատիպ դրսևորում (լուսանկարներ)
Շատ մարդիկ հաճախ սերտ կապ են զգում կենդանական աշխարհի ներկայացուցիչների հետ, ինչն էլ, հավանաբար, ստիպում է արվեստագետներին՝ հաճախ օգտագործել կենդանական թեման իրենց աշխատանքներում:
Ինչպես գրում է Boredpanda.com կայքը՝ կենդանական թեմային ամենից հաճախ անդրադառնում են բոդիարտի վարպետները՝ միաձուլելով մարդկային մարմիններն ու կենդանիների կերպարները:
Բոդիարտի նկարիչները մեդելների մարմիննեը պատում են ամենատարբեր նկարներով ու կերպարներով, սակայն ամենից համահունչը ստացվում են կենդանիների պատկերները: Ստորև ներկայացնում ենք արհեստավարժ նկարիչների ստեղծած հմայող պատրանքները, որոնց արդյունքում մարդկային մարմինները վերածվել են տարբեր կենդանիների՝ ընդձուխտի, ձկան, գորտի, ֆլամինգոյի և անգամ վագրի:

































