ԱՄՆ-ում մահացել է հայտնի ջազային երգիչ Ջիմի Սքոթը
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում 88 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ջազ երգիչ Ջիմի Սքոթը, հայտնում է Газета-ն՝ Variety-ին հղումով։
Սքոթը ճանաչում է ձեռք բերել անցած դարի 40-ականներին՝ Everybody's Somebody's Fool երգով, որը նա կատարել է Լայոնել Հեմփթոնի նվագախմբի հետ։ Նա ելույթ է ունեցել ջազի այնպիսի լեգենդների հետ, որոնցից են Չարլզ Մինգուսը, Լեսթեր Յանգն ու Չարլի Փարքերը։
Աղբյուրը նկատում է, որ Սքոթն ունեցել է տղամարդու համար բացառիկ ձայն՝ կոնտրալտո։ Նշվում է նաև, որ երգիչը տառապել է հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ՝ Կալմանի համախտանիշով, որի դեպքում մարմնի զարգացումը կանգ է առնում մինչ սեռական հասունացումը։
Газета-ն հավելում է, որ Սքոթը մահացել է քնած ժամանակ։










