Քեսաբի հայկական եկեղեցուց գողացված աղոթագրքերը վաճառքի են հանվել Լաթաքիայում

11:19 • 14.06.14

Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի կաթողիկե եկեղեցու աղոթագրքերը կողոպտվել ու վաճառքի են հանվել, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը՝ Kessab.net-ին հղումով։


Կողոպտվել են հայ կաթողիկե եկեղեցուն պատկանող հնատիպ աղոթագրքերը, Ճաշոցի, Ս. Ավետարանը և Մաշտոցի ութ օրինակներ վաճառքի են հանվել Լաթաքիայում։

 

Հայր Նարեկ Լուիզյանը կարողացել է գնել հոգևոր մատյանները՝ դրանք վաճառքի հանած «վաճառականներից»։

 

Հիշեցնենք, որ մարտի 21-ից Քեսաբ հայաբնակ ավանը հայաթափվել էր՝ տեղի ունեցած հարձակման հետևանքով։ Բնակիչները հիմնականում տեղափոխվել էին Լաթաքիա։

Թեև զինյալները Քեսաբի գրավումից հետո տեսանյութեր էին տարածել՝ ցույց տալով, որ հայկական եկեղեցիները չեն վնասվել, սակայն բնակիչները կասկածներ ունեին, որ նկարահանումից հետո հայկական մշակութային արժեքներին կարող էր վնաս հասցված լինել։