Culture Chanel. Սեուլում կանցկացվի նոր ցուցահանդես՝ նվիրված Կոկո Շանելի ճանապարհորդություններին

11:37 • 15.06.14

Գաբրիել (Կոկո) Շանելը ճանապարհորդությունների սիրահար է եղել, ով կարողացել է ոգեշնչում գտնել գրեթե ամենուր, սակայն, առաջին հերթին, տաղանդավոր մարդկանց հետ հանդիպման և նոր վայրեր այցելելու մեջ, գրում է buro247.ru-ն։


Նրա ճանապարհորդություններին նվիրված The Sense of Places անվանումով ցուցահանդես կանցկացվի Սեուլի Dongdaemun Design Plaza-ի նոր շենքում օգոստոսի 30-ից հոկտեմբերի 5-ը։


Ցուցադրության կազմակերպիչն է Chanel նորաձևության տունը։ Այստեղ հնարավոր կլինի տեսնել ավելի քան 500 նմուշ, որոնք կապված են Կոկո Շանելի ճանապարհորդությունների հետ։


Նորաձևության տան ներկայացուցիչները հավաքել են լուսանկարներ, գրքեր, ձեռագրեր, արվեստի գործեր, ինչպես նաև արխիվային փաստաթղթեր։ Կներկայացվեն նաև կահույքի մասեր, ոսկերչական զարդեր, ժամացույցներ և օծանելիք։


Ցուցահանդեսի կազմակերպիչ Ժան Լուի Ֆրոմանն այն բաժանել է 10 մասի, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է Շանելի կյանքի որոշակի ժամանակաշրջանի։

 

Culture Chanel. Սեուլում կանցկացվի նոր ցուցահանդես՝ նվիրված Կոկո Շանելի ճանապարհորդություններին