«Զերկալո» կինոփառատոնի հատուկ մրցանակին է արժանացել լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին
Լեհ Ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին արժանացել է Անդրեյ Տարկովսկու անվան «Զերկալո» կինոփառատոնի հատուկ մրցանակի: Ինչպես գրում է kommersant.ru-ն փառատոնի փակման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 15-ին Իվանովոյի երաժշտական թատրոնում:
«Ինձ համար սա շատ հուզիչ պահ է, քանի որ այն ինձ Տարկովկսուն է հիշեցնում, ով կարող էր նաև ողջ լինել: Նա շատ վաղ հեռացավ կյանքից` այնպիսի հուշեր թողնելով իր մասին, որ նա մեզ հետ է նաև հիմա» - ասել է Զանուսին:
Հատուկ մրցանակը նրան հանձնել է փառատոնի նախագահ Պավել Լունգինը: «Զերկալո» կինոփառատոնն անցկացվում է հայտնի ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու հայրենի Իվանովոյի մարզում 2007-ից ի վեր:










