BBC-ն սեփական երաժշտական մրցանակն է հիմնել

18:00 • 16.06.14

Բրիտանական BBC կորպորացիան հիմնել է սեփական BBC Music Awards ամենամյա երաժշտական մրցանակը: Այն կշնորհվի Մեծ Բրիտանիայի լավագույն փոփ կատարողներին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով BBC News-ին:

 

Մրցանակը Գլաստոնբերիի փառատոնից հետո կդառնա կորպորացիայի երկրորդ նշանակալի երաժշտական իրադարձությունը:

 

Մրցույթի հիմնական անվանակարգերը «Տարվա լավագույն բրիտանացի կատարողն» ու «Տարվա լավագույն երգն» են: Մեներգիչների շրջանում հաղթողին կընտրի BBC-ի ստեղծագործական թիմը, իսկ երգը կորոշեն ունկնդիրները՝ ինտերակտիվ քվեարկության օգնությամբ:


Մրցանակաբաշխության արարողությունը կանցնի լոնդոնյան Earls Court ցուցահանդեսային կենտրոնում 2014 թվականի դեկտեմբերի 11-ին: Այն կհեռարձակեն BBC One-ը, BBC Radio 1-ը և BBC Radio 2-ը: Այն կվարեն դերասան Քրիս Էվանսը և հեռուստահաղորդավար Ֆիրն Քոթոնը: