Beatles խմբի մասին մինի-սերիալ կնկարահանվի
Ամերիկյան NBC ընկերությունը մտադիր է մինի-սերիալ նկարահանել The Beatles խմբի պատմության մասին։ Արտադրությամբ կզբաղվի «Թյուդորները» պատմական սերիալի ստեղծագործական թիմը։
NBC-ի նախագիծը կդառնա առաջին գեղարվեստական սերիալը «լիվերպուլյան քառյակի» մասին, գրում է lenta.ru-ն։
Սերիալը բաղկացած կլինի 8 մասից։ Այն դեռևս գտնվում է մշակման վաղ փուլում, սյուժեի մասին մանրամասներ և պրեմիերայի ամսաթիվը չի հաղորդվում։
Մինչ օրս գոյություն ունի միայն մեկ վավերագրական սերիալ «լիվերպուլյան քառյակի» մասին՝ «The Beatles-ի անթոլոգիան»։ Գեղարվեստական ֆիլմի ժանրում խմբի պատմությունը ներկայացնելու փորձերը շատ չեն եղել։










