Հոլիվուդյան աստղերը Շանհայի կինոփառատոնի բացմանը (լուսանկարներ)
Շանհայում մեկնարկել է 17-րդ ամենամյա միջազգային կինոփառատոնը, որն Ասիայում ամենակարևոր մշակութային միջոցառումներից է։
Կինոփառատոնի բացման օրը՝ հունիսի 15-ին, կարմիր գորգով անցել են հոլիվուդյան դերասաններ Հյու Գրանտը, Նիկոլ Քիդմանը, Ջոն Քյուսակը, Ջեքի Չանը, դիտումների նախագահ չինացի դերասանուհի Գոնգ Լին և այլք։ Փառատոնի փակման արարողությանը սպասվում է օսկարակիր Նատալի Պորտմանի այցը, գրում է filmpro.ru-ն։
Կինոփառատոնի առաջին օրը դերասանուհի Նիկոլ Քիդմանը ներկայացրել է «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմը, որում նա կատարել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի, Մոնակոյի արքայազնի կնոջ՝ Գրեյս Քելիի դերը։
Կինոփառատոնը կտևի մինչև հունիսի 22-ը։


























