Հարիսոն Ֆորդը կոտրվածքի պատճառով կարող է 8 շաբաթ չմասնակցել «Աստղային պատերազմների» նկարահանումներին
Հոլիվուդյան հայտնի դերասան Հարիսոն Ֆորդը ոտքի կոճի կոտրվածքի պատճառով կարող է մինչև 8 շաբաթ չմասնակցել «Աստղային պատերազմների» մասին նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին։
Ինչպես նշում է Газета-ն՝ The Daily Mirror-ին հղումով, բավական լուրջ վնասվածքը դերասանը ստացել է Մեծ Բրիտանիայում ընթացող նկարահանումների ժամանակ. 71-ամյա Ֆորդը կոճը կոտրել է նկարահանման հրապարակում օգտագործվող տիեզերանավի դռնով։
Ֆիլմի ստեղծողները նշել են, որ անկախ տեղի ունեցածից՝ նկարահանումները կընթանան ըստ գրաֆիկի։










