Ջեքի Չանը նկարահանում է ամենաթանկարժեք չինական ֆիլմը՝ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ
Հոլիվուդյան դերասաններ Ջոն Քյուսակը և Էդրիան Բրոուդին կնկարահանվեն Ջեքի Չանի նոր չինական կինոնախագծում, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմը պատմական ժանրի է, կոչվում է «Վիշապի սայրը», բյուջեն 65 մլն ԱՄՆ դոլար է:
Ըստ աղբյուրի՝ սա չինարենով թողարկվելիք ամենաթանկարժեք ֆիլմը կլինի: Ֆիլմի ռեժիսորն է Դենիել Լին:
Չանը ֆիլմի մասին մանրամասներ է ներկայացրել Շանհայի կինոփառատոնի ժամանակ: Ըստ այդմ՝ նկարահանման փուլերից մեկն ավարտվել է Hengdian World կինոստուդիայում: Մոտ ժամանակում նկարահանումները կվերսկսվեն Գոբիի անապատում:
Հայտնի է, որ Քյուսակն ու Բրոուդին մարմնավորելու են հռոմեացի լեգեոներների, որոնք Չինաստանում էին հայտնվել մ.թ.ա. 48 թվին: Ինքը՝ Չանը, կմարմնավորի տեղի ռազմական առաջնորդին: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015-ի փետրվարին։










