Մադոննան ճանաչվել է պատմության ամենաազդեցիկ կինը՝ ըստ Wikipedia-ի (լուսանկարներ)
Հայտնի են դարձել Wikipedia էլեկտրոնային հսկայական գրադարանի նոր ուսումնասիրության արդյունքները, որի տվյալների համաձայն՝ երգչուհի Մադոննան ճանաչվել է մարդկության պատմության ամենաազդեցիկ կինը՝ առաջ անցնելով նույնիսկ Սուրբ Աստվածածնից, փոխանցում է loveradio.ru-ն։
Ֆրանսիական Թուլուզի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են էլեկտրոնային գրադարանի վիճակագրությունը և հոդվածները՝ պատմության ամենաազդեցիկ անձանց պարզելու համար։ Հետազոտության արդյունքները հիմնված են եղել այն բանի վրա, թե որքան շատ են եղել տվյալ մարդուն հղումները։
Հարկ է նշել, որ ցուցակում գերակշռում են բրիտանուհիները՝ վարչապետ Մարգարեթ Թետչեր, գրող Ագաթա Քրիստի և երեք թագուհիներ։
1. Մադոննա

2. Էլիզաբեթ 2-րդ թագուհի

3. Սուրբ Աստվածածին

4. Վիկտորյա թագուհի

5. Ագաթա Քրիստի

6. Մրայա Քերի

7. Բրիթնի Սփիրս

8. Մարգարեթ Թետչեր

9. Մարտինա Նավրատիլովա

10. Էլիզաբեթ 1-ին թագուհի











