Ֆրանսիացի երգչուհին քաղցկեղի վիրահատության ողջ ընթացքում երգել է՝ ձայնալարերն անվնաս պահելու համար

17:54 • 16.06.14

Ֆրանսիացի վիրաբույժներն իրականացրել են բավական բարդ ու յուրահատուկ մի վիրահատություն, որի ժամանակ հիվանդի չարորակ ուռուցքը հեռացվել է ոչ թե թմրաքնի, այլ՝ հիպնոսի միջոցով։

 

Ինչպես նշում է The Daiy Mail-ը, վիրահատվողը՝ Ալամա Կանտեն, մասնագիտությամբ երգչուհի է, ում մոտ ուռուցքը եղել է կոկորդի հատվածում։ Ուստի նրա ձայնալարերը չվնասելու համար բժիշկները որոշել են, որ վիրահատության ողջ ընթացքում կինը պետք է երգի։


Աղբյուրը նկատում է, որ վիրահատական դանակի անգամ չնչին շեղման դեպքում Կանտեն կարող էր զրկվել ձայնից, ինչը, բնականաբար, վերջ կդներ կնոջ կարիերային։

 

Նշվում է, որ կնոջը սկզբում տեղային անզգայացում են արել, ինչից հետո հիպնոսացրել են։ Վիրահատության ընթացքում Կանտեն կատարել է 2 երգ՝ իր իսկ ձայնասկավառակից։ Ներկայում կինը բարեհաջող ապաքինվում է։