Չինաստանը ներկայացրել է աշխարհի ամենամեծ ու երկար 3D նկարը (լուսանկարներ)

18:37 • 16.06.14

Չինաստանի Ցզյանսու նահանգի Նանցզին քաղաքում ստեղծվել է աշխարհում ամենամեծ ու ամենաերկար եռաչափ փողոցային նկարը, որը ստացել է «Երիտասարդության ռիթմ» անվանումը։

 

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, այն ունի 365 մ երկարություն՝ զբաղեցնելով 2.500քմ մակերես։ Պատկերն արդեն պաշտոնապես գրանցվել է հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքում՝ ճանաչվելով որպես աշխարհի ամենամեծ ու ամենաերկար փողոցային նկար։

 


Անհավանական նմուշը ստեղծելու համար հմուտ նկարիչների թիմն աշխատել է 20 օր՝ առավոտից մինչ երեկո։ Նշվում է, որ նկարը ստեղծվել է Ամառային 2-րդ երիտասարդական օլիմպիական խաղերի պատվին, որոնք օգոստոսին անցկացվելու են Նանցզին քաղաքում։