Ծառերի 3D պատկերներ համաշխարհային պատմական հուշարձաններին (լուսանկարներ)

11:52 • 17.06.14

Բելգիացի ճարտարապետ և դիզայներ Նազիա Մեստաուին մշակել է թվային նախագիծ՝ Оne Beat One Tree, որի օգնությամբ կարելի է թվային ծառեր «աճեցնել» այնքան արագ, որքան արագ բաբախում է ձեր սիրտը, գրում է buro247.ru-ն։

 

Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի հերթական համաժողովը նախատեսված է հաջորդ տարվա դեկտեմբերին և կանցկացվի Փարիզում։ Մեստաուին նախապես պատրաստվել է այդ իրադարձությանը՝ ներկայացնելով իր նախագիծը, որը միավորում է տեխնոլոգիաները և բնությունը, վիրտուալ աշխարհն ու իրականությունը, տեսանելին և քողարկվածը։

 

Հանդիսատեսը հնարավորություն ունի «աճեցնել» սեփական թվային ծառը շենքի ցանկացած մասում՝ սրտի զարկերը գրանցող սարքի միջոցով, որը ղեկավարվում է սմարթֆոնի օգնությամբ։ Թվային ծառեր են արդեն աճել ճարտարապետության համաշխարհային հուշարձաններին, ներառյալ՝ Հռոմի Կոլիզեյը, Լոնդոնի Թաուերյան կամուրջը և այլն։

naziha mestaoui projects virtual forests growing onto paris' monuments

naziha mestaoui: one beat one tree

naziha mestaoui: one beat one tree

naziha mestaoui: one beat one tree

naziha mestaoui: one beat one tree

naziha mestaoui: one beat one tree

naziha mestaoui: one beat one tree