Ամերիկացի ուսանողը 2 մլրդ դոլարի հայց է ներկայացրել «Սևազգեստ մարդիկ- 3» ֆիլմի արտադրողների դեմ

10:34 • 17.06.14

Ամերիկացի ուսանող Կոնստանտինո Բեզիլը հայց է ներկայացրել Լոս Անջելեսի կինոստուդիաներից մեկի դեմ՝ պահանջելով 2 մլրդ դոլար։ Ըստ նրա՝ նման մեծ գումարն արդարացված է նրանով, որ «Սևազգեստ մարդիկ- 3» ֆիլմի սցենարիստներն առանց թույլտվության օգտվել են իր գաղափարներից, գրում է filmpro.ru-ն՝ TMZ-ին հղումով։

 

Բեզիլը հայտարարել է, որ դասախոսներից մեկը 2011-ին վաճառել է իր տնային աշխատանքները՝ «Յուպիտերի աշխարհը» և «Ճգնաժամ Յուպիտերում» պատմությունները, հոլիվուդյան հեղինակներին և իր ստեղծագործություններից հատվածներ կարելի է նկատել ոչ միայն «Սևազգեստ մարդիկ» ֆիլմի 3-րդ մասում, այլև «Էլիզիում» և «Պրոմեթևս» ֆիլմերում։

 

Թե հատկապես ինչ են գողացել ուսանողից, դեռևս չի պարզաբանվում։ Գրագողության վերաբերյալ մեղադրանքները կինոոլորտում հաճախակի են լինում։