Նյու Յորքում կվերականգնվի Ֆրիդա Կալոյի այգին
Հաջորդ տարի Նյու Յորքի բուսաբանական այգում «Ֆրիդա Կալոյի այգին» ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվի հայտնի մեքսիկացի նկարչուհու այգու կրկնօրինակը, հայտնում է The New York Times-ը:
Այգու պարիսպներից մեկը կներկվի կապույտ, հատուկ արահետներ կկառուցվեն, կներկայացվի այն բույսերի հավաքածուն, որ աճեցնում էր մեքսիկացի նկարչուհին:
Կազմակերպիչները հավաստիացնում են, որ վերջին տարիների կտրվածքով դա կլինի Կալոյի անվան հետ կապված ամենամասշտաբային միջոցառումը Նյու Յորքում: Կցուցադրվեն նաև Կալոյի բացառիկ աշխատանքները:
Նրա արվեստանոցն ու այգին եղել են Կոյոականում (Մեքսիկա) նկարչուհու տանը, որտեղ մինչև 1954-ին մահանալն ապրել է Կալոն:
Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2015-ի մայիսին: Նախկինում Նյու Յորքի բուսաբանական այգում նման միջոցառումներ են արվել՝ նվիրված Կլոդ Մոնեին և Հենրի Մուրին:










