Ինչպես միշտ անկրկնելի. Elie Saab-ը Փարիզում ներկայացրել է հերթական «գլուխգործոցը» (լուսանկարներ)
Լիբանանյան հանրահայտ Elie Saab նորաձևության տունը Փարիզում մեկնարկած Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացրել է իր հերթական կուտյուրային հավաքածուն, որում ներառված նմուշներն արքայադստեր կվերածեն իգական սեռի ցանկացած ներկայացուցչի։
Ինչպես նշում է Tatler-ը, դիզայներ Էլի Սաաբը, հավատարիմ մնալով իր բրենդի յուրահատկություններին, երեկոյան շքեղ զգեստները շռայլորեն զարդարել է շողշողուն բյուրեղներով ու նրբահյուս ժանյակներով։
Սաաբն ինչպես միշտ շեշտը դրել է կանացիության ու էլեգանտության վրա՝ նախապատվություն տալով նուրբ երանգներին, ինչպես նաև դասական սևին ու սպիտակին։






























