Պետերբուրգում կայացել է «Ղրիմ» օպերայի պրեմիերան

09:29 • 11.07.14

«Սանկտ–ՊԵտերբուրգ Օպերա» (Санкт-Петербургъ Опера) թատրոնի բեմում կայացել է «Ղրիմ» օպերայի համաշխարհային պրեմիերան, հայտնում է lifenews.ru-ը:
 

Ստեղծագործության հիմքում Մարիանա Կովալի «Սևաստոպոլցիներ» աշխատանքն է, ռեժիսորը Յուրի Ալեքսանդրովն է:
 

Օպերան ստեղծողները ներկայացրել են թերակղզու պատմությունը՝ Ղրիմի պատերազմից ու Երկրորդ համաշխարհային պատերազմից մինչև մեր օրեր: Ներկայացման մեջ ներգրավված են նաև երեխաներ:
 

Դեռ ապրիլին ռեժիսորը հայտնել էր հայրենասիրական ներկայացում ստեղծելու իր մտադրության մասին:


 

Պետերբուրգում կայացել է «Ղրիմ» օպերայի պրեմիերան