Sergey Dovlatov Way. Նյու Յորքում Սերգեյ Դովլաթովի պատվին փողոց է անվանակոչվել

08:35 • 11.07.14

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիո հաստատել է քաղաքային փողոցներից մեկը հայ-հրեական ծագում ունեցող գրող Սերգեյ Դովլաթովի պատվին անվանակոչելու որոշումը, հայտնում է Газета-ն։


Այժմ 63rd Drive-ը պաշտոնապես կանվանափոխվի Sergey Dovlatov Way-ի։ Աղբյուրը մանրամասնում է, որ այս նախաձեռնության հեղինակն է ակտիվիստ Ալեքսեյ Ռուբինը, ով ստորագրահավաք էր կազմակերպել, որպեսզի փողոցը, որի վրա ժամանակին ապրել է տաղանդաշատ գրողը, անվանակոչվի նրա անունով։


Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, ըստ որոնց, նրա անունով փողոց կարող է հայտնվել Քուինս թաղամասում։


1990թ.-ի օգոստոսի 24-ին վախճանված գրողը թաղված է Քուինս թաղամասի հրեական Մաունթ Հեբրոն գերեզմանատան հայկական մասում։

 

 

Sergey Dovlatov Way. Նյու Յորքում Սերգեյ Դովլաթովի պատվին փողոց է անվանակոչվել