Թողարկվել է աշխարհի ամենաերկար ֆիլմի 72 րոպե տևողությամբ թրեյլերը

18:32 • 11.07.14

Շվեդ կինոռեժիսոր Անդերս Վեբերգը ցանկանում է ամենաերկար ֆիլմի աշխարհի ռեկորդ սահմանել և թողարկել է Ambiancé ֆիլմի 72 րոպե տևողությամբ թրեյլերը. տեղեկացնում է gazeta.ru-ն՝ The Guardian-ի հղումով։


Աշխարհի ամենաերկար ֆիլմի նախորդ ռեկորդը պատկանում է Modern Times Forever-ին (2011թ), որի տևողությունը կազմել է 240 ժամ։


Ռեժիսորը հուսով է, որ  Ambiancé-ը տևելու է 720 ժամ, և այն սկզբից մինչև վերջ նայելու համար, առանց քնելու կամ հանգստանալու, պահանջվելու է մեկ ամիս։


Ռեժիսորը նաև պլանավորում է թողարկել 7 ժամանոց, և 70 ժամանոց թրեյլերներ՝ 2016 և 2018թթ.-ին։ Վեբերգը մտադիր է իր ֆիլմի վարձույթը միաժամանակ տրամադրել բոլոր կինոթատրոններին՝ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից, ինչից հետո ոչնչացնել ֆիլմի կրկնօրինակները։


«Իմ աշխատանքն աբստրակտ նկարագրություն է, թե ինչպես է նկարիչը ժամանակ անցկացնում շարժվող պատկերների հետ»,-մեկնաբանել է Վեբերգը։


Թրեյլերն առցանց հասանելի է լինելու մինչև հուլիսի 20-ը։
 

Թողարկվել է աշխարհի ամենաերկար ֆիլմի 72 րոպե տևողությամբ թրեյլերը