Մեծ Բրիտանիայում սկսվել են Շերլոկ Հոլմսի մասին նոր ֆիլմի նկարահանումները

12:54 • 11.07.14

Մեծ Բրիտանիայում սկսվել են հայտնի դետեկտիվ Շերլոկ Հոլսմի մասին նոր ֆիլմի նկարահանումները: Այս անգամ նա հանդիսատեսին կներկայանա 93 տարեկան հասակում, գրում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով բրիտանական ԶԼՄ-ներին:


Էկրանավորումը հիմնված է ոչ թե Արթուր Կոնան Դոյլի բնօրինակ ստեղծագործությունների, այլ նույն հերոսի մասին 2005 թվականին ամերիկացի գրող Միչ Կալինի հրապարակած վեպի վրա:


Ծերության մեջ գտնվող Շերլոկ Հոլմսի դերը կխաղա հայտնի բրիտանացի դերասան Յեն Մաքքելենը: Նա հայտնի է Շեքսպիրի ստեղծագործությունների բեմադրություններում և էկրանավորումներում թատերական և կինոդերերով, Բիլ Կոնդոնի «Աստվածներ և հրեշներ» ֆիլմին մասնակցությամբ, «Մատանիների տիրակալը» և «Հոբիթ» ֆիլմերում Ֆենդալֆի դերերով:


Ամերիկա-բրիտանական արտադրության ֆիլմը կինոթատրոնների էկրաններին կբարձրանա հաջորդ տարի: Ֆիլմի ռեժիսորը Բիլ Կորդոնն է:


Վեպի և էկրանավորման սյուժեով ծեր Հոլմսը 1947 թվականին ապրում է հեռավոր անգլիական գյուղերից մեկում աղախին Մոնրոյի և նրա որդու հետ: Հոլմսի օգնական Ուոթսոնը բացակայում է ֆիլմի կերպարների մեջ: Հոլմսը մեկնում է Ճապոնիա, որտեղ հանդիպում է տեղի բնակչի և որոշում է կատարել նրա խնդրանքը՝ իմանալ, թե ինչ հանգամանքներում է կորել իր հայրը Լոնդոնում: Չնայած մեծ դետեկտիվի ուժերը և մտքի սրությունն արդեն այն չեն, ինչպես նախկինում, նա համաձայնում է զբաղվել այդ գործով:


 

Մեծ Բրիտանիայում սկսվել են Շերլոկ Հոլմսի մասին նոր ֆիլմի նկարահանումները