Վենետիկի կինոփառատոնը կբացվի «Բաբելոն»-ի հեղինակների նոր ֆիլմով

01:14 • 11.07.14

Վենետիկյան 71-րդ կինոփառատոնը կբացի Ալեքսանդր Գոնսալես Իյարիտույի «Berdmen» սև կատակերգությունը: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 27-ին: Կինոնկարը կմասնակցի նաև փառատոնի հիմնական մրցութային ծրագրին: Այս մասին հղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով The Hollywood Reporter-ին:

Ֆիլմի սյուժեն կառուցվել է Berdmen-ի սիրված հերոսի դերակատարի շուրջ: Նա պատրաստվում է կրկին խաղալ այդ կերպարը, որպեսզի վերականգնի իր նախկին փառքը,  ընտանեկան հարաբերությունները և կարիերան:

Կինոնկարում գլխավոր դերերը կմարամնավորեն Մայքլ Քիթոնը, Էմմա Սթոունը և Էդվարդ Նորթոնը: Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի կունենա 2014 թվականի հոկտեմբերի 17 -ին, Ռուսաստանում՝ 2015 թվականի հունվարի 22-ին:
 

Վենետիկի կինոփառատոնը կբացվի «Բաբելոն»-ի հեղինակների նոր ֆիլմով