Հարի Փոթերի մասին ֆիլմերում նկարահանված դերասանը մահացել է ԱՄՆ Մահվան հովտում
Բրիտանացի դերասան Դեյվ Լեջենոն մահացած է հայտնաբերվել Կալիֆորնիայի Մահվան հովտում: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել են Ինյո շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչները, գրում է ИТАР-ТАСС-ը: 50-ամյա դերասանի մարմինը, ով հայտնի է «Հարի Փոթերը և խառնածին արքայազնը» ֆիլմում մարդ-գայլ Ֆենրիր Գրեյբեկի դերով, ինչպես նաև «Հարի Փոթերը և մահվան պարգևները» ֆիլմի երկու մասերով, հայտնաբերել են զբոսաշրջիկները տեղի տեսարժան վայր Զաբրիսկի Փոյնթից դեպի արևմուտք ընկած հատվածում:
Ինյոյի ոստիկանության տվյալներով՝ զբոսաշրջիկները փրկարարներ են կանչել, մարմինն ուղղաթիռով տեղափոխվել է դատաքննիչի մոտ անձը ճանաչելու համար:
Ենթադրվում է, որ տղամարդը մահացել է գերտաքացումից, սակայն մահվան վերջնական պատճառը կհայտնվի փորձաքննություն անցկացնելուց հետո:
Hollywood Reporter ամսագրի տվյալներով՝ դերասանը վերջերս ավարտել էր նկարահանումները «Վերջին ասպետները» ֆիլմում:










