Պամելա Անդերսոնը կայցելի Էկվադորի դեսպանատանն ապաստանած Ասանժին
Ամերիկյան դերասանուհի, Playboy ամսագրի նախկին մոդել Պամելա Անդերսոնը պատրաստվում է այցելել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը 2 տարուց ավելի ապաստանած Ջուլիան Ասանժին։
Ինչպես նշում է independent.co.uk-ը, սկանդալային WikiLeaks կայքի հիմնադրի հետ հանդիպմանը 1990-ականների սեքս-խորհրդանիշը կգնա հայտնի դիզայներ Վիվյեն Վեսթվուդի ընկերակցությամբ, ով նախկինում մի քանի անգամ հանդիպել է Ասանժին։
Նշվում է, որ մինչ այս, Ասանժին դեսպանատուն այցի են գնացել ֆրանսիացի ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան, ինչպես նաև ամերիկյան փոփ երգչուհի Լեդի Գագան։
Աղբյուրը հիշեցնում է, որ 2012թ. հունիսին Ասանժն ապաստան է ստացել Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով հայրենի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրան մեղադրում են բռնաբարության համար։ Ասանժը մտավախություն ունի, որ Շվեդիա արտահանձնվելու դեպքում իրեն կարող են տեղափոխել Միացյալ Նահանգներ, որտեղ նրան ցմահ ազատազրկում է սպառնում՝ ԱՄՆ-ի վերաբերյալ սկանդալային նյութերի հրապարակման համար։










