Ավստրալիայի իշխանությունները հուլիսի 19-ը հայտարարել են սգո օր՝ Boeing-ի վթարի պատճառով

14:47 • 18.07.14

Ավստրալիայի իշխանություններն Ուկրաինայում Boeing ինքնաթիռի վթարի կապակցությամբ հուլիսի 19-ը հայտարարել են սգո օր։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Թոնի Էբոթը, գրում է ria.ru-ն:


Վթարի հետևանքով զոհվել է երկրի 28 քաղաքացի:

 

Բացի այդ, կիրակի Սիդնեյի մայր տաճարում կմատուցվի պատարագ՝ ի հիշատակ ավիավթարի զոհերի, որին կմասնակցի երկրի վարչապետը:

 

Հինգշաբթի Ուկրաինայի արևելքում կործանվել է Ամստերդամից Կուալա Լումպուր չվերթն իրականացնող Boeing 777 ինքնաթիռը։