Ավստրալացի զույգն ընտանիքի անդամներին կորցրել է Malaysia Airlines-ի երկու աղետների ժամանակ

15:33 • 18.07.14

Ավստրալացիներ Իռեն և Ջորջ Բերոուզները կորցրել են ընտանիքի անդամներին 2014 թվականին տեղի ունեցած Malaysia Airlines ավիաընկերության երկու աղետներում, գրում է lenta.ru-ն:

 

Բերոուզների որդին և նրա կինը թռչելիս են եղել MH370 չվերթով, որն անհետացել է մարտի 8-ին Հնդկական օվկիանոսում: Այնուհետ զույգի թոռն ու նրա ամուսինը հայտնվել են MH17 ինքնաթիռում, որը կործանվել է հուլիսի 17-ին Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթի ժամանակ:

 

Տարեց ամուսինները հրաժարվել են ԶԼՄ-ներին մեկնաբանություններ տալ: Կործանված Boeing ինքնաթիռում գտնվել է 28 ավստրալացի: Իռեն և Ջորջ Բերոուզների հարազատների անունները եղել են ավիավթարում զոհված երկրի քաղաքացիների ցանկում: