ՌԴ-ում ուժի մեջ են մտել Ավակովի և Կոլոմոյսկու ձերբակալության մասին դատարանի որոշումները
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի և Դնեպրոպետրովսկի շրջանի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկու ձերբակալության մասին ռուսական դատարանի որոշումներն ուժի մեջ են մտել։
ՌԴ-ում Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին հարուցված քրեական գործով անցնող Ավակովի և Կոլոմոյսկու պաշտպանությունը չի բողոքարկել Մոսկվայի Բասմանի դատարանի որոշումը՝ նրանց հեռակա կարգով ձերբակալման մասին, հաղորդում է ria.ru-ն:
Ե՛վ Ավակովի, և՛ Կոլոմոյսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: Նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց չեն անհանգստացնում իրենց նկատմամբ ռուս քննիչների գործողությունները։










