Դևիդ Բեքհեմին ու նրա որդիներին «ոսկով» են պատել Kids’ Choice Sports Awards միջոցառման ժամանակ (լուսանկարներ)
Բրիտանական ֆուտբոլի աստղ Դևիդ Բեքհեմն իր որդիներից 2-ի՝ 11-ամյա Ռոմեոյի ու 9-ամյա Կրուզի հետ Լոս Անջելեսում մասնակցել է Nickelodeon հեռուստաալիքի կազմակերպած Kids' Choice Sports Awards միջոցառմանը, որի ընթացքում նրան մեծ անակնկալ է սպասվել։
Ինչպես նշում է Tatler-ը, երբ Բեքհեմը տղաների հետ բեմ է բարձրացել Legend Award մարզական մրցանակը ստանալու, նրանց անսպասելիորեն պատել են ոսկեգույն հեղուկով։
Այս ամենի մասին աստղային հյուրը նախապես չի իմացել, սակայն ինչպես միշտ գործի է դրել իր հմայիչ ժպիտն ու հումորով վերաբերվել կատակին։




















