Մալայզիական Boeing-ի վթարի վայրում հայտնաբերվել է 181 դի

16:25 • 18.07.14

Ուկրաինայի Դոնեցկի շրջանում մալայզիական Boeing օդանավի վթարի վայրում գտնվել է 181 դի: Այդ մասին Twitter-ում հայտնել է Ուկրաինայի ճգնաժամային կենտրոնը, գրում է gazeta.ru-ն:

 

Այդ գրառումը տարածել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական էջը։

 

Ինքնաթիռում գտնվել է Հոլանդիայի 173, Մալայզիայի 44, Ավստրալիայի 27, Ինդոնեզիայի 12 քաղաքացի: Ինքնաթիռում է եղել նաև Մեծ Բրիտանիայի 9, Գերմանիայի 4 քաղաքացի, 4 բելգիացի, 3 ֆիլիպինցի, 1 ուղևոր եղել է Կանադայից և մեկ ուղևոր՝ Նոր Զելանդիայից: