«Երևանյան ամառը» համախմբել էր Էրեբունի վարչական շրջանի բնակիչներին. քաղաքապետարան

10:52 • 18.07.14

Էրեբունի վարչական շրջանում «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրով կազմակերպված միջոցառումը Լիոնի այգում համախմբել էր հարյուրավոր էրեբունցիների: Երեխաներն ու մեծերը այգու տարբեր հատվածներում միաժամանակ հնարավորություն են ունեցել հետևելու և մասնակիցը դառնալու հետաքրքիր տարբեր միջոցառումների: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Միջոցառման շրջանակում վարչական շրջանի մարզամշակութային կրթօջախների սաները հանդես են եկել պարային կատարումներով, ինչպես նաև գեղարվեստական մարմնամարզության և կարատեի ցուցադրական ելույթներով:


Ամառային ուրախ և բարձր տրամադրությունը էլ ավելի է բարձրացել բեմում տեսնելով և ունկնդրելով հայտնի երգիչ-երգչուհիների ազգային ու էստրադային կատարումները:


Միջոցառման ամենակրտսեր մասնակիցներն էլ հնարավորություն են ունեցել շփվելու և խաղալու սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսների հետ: