Ուկրաինայի երկնքում կործանված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ
Հաագայում ՀՀ դեսպանությանը Նիդեռլանդների իշխանությունների կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն մալայզիական ավիաուղիների կործանված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ չեն եղել։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի տարածքում հուլիսի 17-ին մալայզիական Boeing 777 ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր մարդիկ։
Մոտակա ժամերին կտրամադրվի զոհվածների անվանական ցանկը։










