Դատարանն արդարացրել է Բեռլուսկոնիին՝ «սրտակեր Ռուբիի» գործով

16:35 • 18.07.14

Իտալիայում դատարանն արդարացրել է երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին՝ անչափահաս պարուհու՝ «սրտակեր Ռուբիի» հետ սեռական հարաբերություններ ունենալու գործով։

 

Ինչպես հայտնում է Газета-ն, դատարանը չեղյալ է համարել գործի առնչությամբ բոլոր մեղադրանքները։
Ավելի վաղ նրան 7 տարվա ազատազրկման էին դատապարտել՝ 18 տարեկանը չլրացած պարուհու հետ ինտիմ կապի մեջ մտնելու համար։

 

Այն ժամանակ դատարանը բավականաչափ ապացույցներ էր հավաքել այն մասին, որ աղջիկը պաշտոնյայի հետ անկողին է մտել խոշոր գումարի, զարդերի ու այլ նվերների դիմաց։

 

Աղբյուրը հավելում է, որ դատարանը Բեռլուսկոնիին արգելել է մինչև կյանքի վերջ պետական պաշտոններ զբաղեցնել։