Աֆրիկյան ժողովրդի մեծ զավակը. այսօր նշվում է Նելսոն Մանդելայի միջազգային օրը (լուսանկարներ)
Նելսոն Մանդելայի միջազգային օրը նշվում է հուլիսի 18-ին՝ Հարավային Աֆրիկայում ռեժիմի դեմ պայքարողներից մեկի, Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահի ծննդյան օրը։ Այս օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի կողմից 2009թ. նոյեմբերի 10-ին, գրում է РИА Новости-ն։
Իր կյանքի 95 տարիներից 27-ը Մանդելան անցկացրել է բանտում։ 18 տարի նա եղել է Ռոբեն կղզում։ 1990-ին Մանդելան ազատ է արձակվել և 1991-ին գլխավորել Աֆրիկյան ազգային կոնգրեսը։
1994-ին Հարավային Աֆրիկայում անցկացվում են առաջին համաժողովրդական ընտրությունները, որոնց արդյունքներով Մանդելան դառնում է ՀԱՀ առաջին սևամորթ նախագահը։
Մանդելան մահացել է 2013թ. դեկտեմբերի 5-ին, 95 տարեկանում, Յոհանեսբուրգում գտնվող իր տանը։
























