Եգիպտոսում ձերբակալվել է նախկին նախագահ Մուրսիի կրտսեր որդին

16:18 • 18.07.14

Եգիպտոսի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կրտսեր որդուն, հայտնում է Газета.ru-ն։


«Աբդուլլահ Մուրսին ձերբակալվել է Ասուան ուղևորվող գնացք նստելու պահին»,- նշվում է Եգիպտոսի անվտանգության ծառայության հաղորդագրությունում։

 

Հաղորդվում է, որ այժմ նախկին նախագահի որդին տեղափոխվել է Բենի Սուեյֆ շրջանի անվտանգության վարչություն։
Ավելի վաղ՝ հուլիսի 2-ին հաղորդվում էր, որ Աբդուլլահ Մուրսին դատապարտվել է 1 տարվա ազատազրկման՝ թմրանյութեր պահելու և օգտագործելու համար։