Լեհ երիտասարդը դատի է տվել ծնողներին՝ իր կյանքը փչացնելու համար

11:59 • 18.07.14

Լեհաստանում բանկի 29-ամյա աշխատակիցը դատական հայց է ներկայացրել ծնողների դեմ՝ նրանց մեղադրելով իր կյանքը փչացնելու համար։

 

Ինչպես նշում է Euromag-ը, Ադամ անունով երիտասարդը պնդում է, որ դեռ մանուկ հասակից ծնողներն անտեսել են իր բոլոր կարիքները, խնայել ամեն ինչի վրա՝ սկսած հագուստից, վերջացրած բժշկի մոտ այցերով։


Հայցվորի խոսքով՝ ծնողների վերաբերմունքի պատճառով նա մշտապես դեպրեսիայի մեջ է ընկել, ձեռք է բերել սրտի հիվանդություն, ինչը համարում է մինչև վերջ չբուժած անգինայի հետևանք, ինչպես նաև 2 անգամ ինքնասպանության անհաջող փորձ է ձեռնարկել։

 

Այժմ  «փչացրած կյանքի» դիմաց երիտասարդը ծնողներից պահանջում է 200.000 զլոտի։

 

Սակայն միևնույն ժամանակ հայտնի է, որ հենց ծնողների խնայած գումարի շնորհիվ երիտասարդը 2 բարձրագույն կրթություն է ստացել և այժմ աշխատում է շվեյցարական բանկերից մեկի լեհական մասնաճյուղում։ Մինչդեռ նրա կրտսեր քույրն ու եղբայրը չեն կարողացել բուհ ընդունվել, քանի որ ընտանիքի ողջ գումարը տրամադրվել է ավագ որդու կրթությանը։