Ռուսաստանը խոստանում է պատասխանել Ուկրաինայի կողմից կրակոցներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվան ճնշելու է ուկրաինական բանակի կրակակետերը, եթե ռուսական տարածքի գնդակոծումը շարունակվի, հայտնում է РИА-Новости-ն։
«Մենք արդեն նախազգուշացրել ենք, որ գնդակոծման շարունակման դեպքում կդիմենք անհրաժեշտ քայլերի։ Եթե պարզվի, որ դա կանխամտածված է արվել, ապա հարցը պետք է լուծել միանգամից»,- մեջբերում է Газета-ն Լավրովի խոսքերը։
Աղբյուրը հիշեցնում է, որ հուլիսի 13-ին ուկրաինական կողմը Ռուսաստանի տարածքի ուղղությամբ առնվազն 7 արկ է արձակել, որոնցից մեկն ընկել է Ռոստովի մարզի Դոնեցկ քաղաքի բնակելի տներից մեկի վրա՝ դառնալով 1 մարդու մահվան պատճառ։
Տեղի ունեցածից հետո Ռուսաստանը Կիևից բացատրություն է պահանջել, սակայն ուկրաինական իշխանությունները հերքել են իրենց առնչությունը միջադեպին։










