Մարտական հենակետում զինծառայող է զոհվել

10:57 • 18.07.14

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, թե հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը:


Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:


ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Ավագյանի ընտանիքի անդամներին, ծառայակիցներին ու հարազատներին: