Չակ Պալանիկի «Մարտական ակումբ» վեպի շարունակությունը կթողարկվի 2015թ. ապրիլին
Ամերիկացի գրող Չակ Պալանիկն իր կայքում հայտնել է, որ իր հայտնի «Մարտական ակումբ» վեպի շարունակությունը կթողարկվի 2015թ. ապրիլին, գրում է РИА Новости-ն։
Պալանիկն առաջին անգամ հայտարարել էր վեպի շարունակությունը գրելու մասին նախորդ տարվա հուլիսին։ Գրքի շարունակությունը կթողարկվի կոմիքսների շարքով։ Այն բաղկացած կլինի 10 մասից, իսկ թողարկման հարցերով կզբաղվի Dark Horse Comics հրատարակչությունը։
Վեպի նոր մասում Պալանիկը կպատմի այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում հերոսների հետ առաջին վեպում նկարագրված իրադարձություններից 10 տարի անց:










