Ռուսները մեր երկրից հազարավոր ուկրաինացի երեխաների են տարել և արդեն սկսել են նրանց ուղարկել ռուսական բանակ․ Զելենսկի
Ռուսները մեր հողից հազարավոր ուկրաինացի երեխաների են տարել, իսկ այժմ մենք ականատես ենք լինում մի բանի, որն է՛լ ավելի վատ է։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
«Ռուսաստանն արդեն սկսել է այդ երեխաներից ոմանց՝ նրանց, ում մեզնից գողացել էին, և ովքեր մեծացել են այս պատերազմի ընթացքում՝ այս տարիների ընթացքում, ուղարկել ռուսական բանակ։ Սա սարսափելի է, և սա պետք է դադարեցվի»,-նշել է նա։














