Մոնակոյում մեկնարկել է հրավառությունների միջազգային փառատոնը

14:38 • 22.07.14

Մոնակոյում մեկնարկել է հրավառությունների ամենամյա փառատոնը, որտեղ մրցում են պիրոտեխնիկական թիմեր` աշխարհի տարբեր երկրներից, հայտնում է rosbalt.ru-ն։


Փառատոնի պատմությունը սկիզբ է առել 1966-ին, և յուրաքանչյուր 5 տարին մեկ մրցումներ են անցկացվում նախորդ 4 տարիների փառատոների հաղթողների միջև. 2014թ. փառատոնը հենց այդպիսի եզրափակիչ է։

 

Յուրաքանչյուր պիրոտեխնիկական շոուից, ինչպես նաև ելույթներից հետո հանդիսատեսին սպասում է համերգ բաց երկնքի տակ Մոնակոյի նավահանգստի տարածքում։

 

Եզրափակիչի մասնակիցների ելույթը կկայանա հուլիսի 27-ին, օգոստոսի 9-ին և 16-ին։ Հանդիսատեսը կկարողանա քվեարկել նախընտրած թիմի օգտին փառատոնի կայքում։
 

Մոնակոյում մեկնարկել է հրավառությունների միջազգային փառատոնը