Ռուս պաշտոնյան առաջարկել է «Նոր ալիք»-ը Յուրմալայից Սոչի տեղափոխել

12:44 • 22.07.14

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի նահանգապետն առաջարկել է Լատվիայի Յուրմալա քաղաքում անցկացվող «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը տեղափոխել Կուբան՝ Սոչի քաղաք, հայտնում է interfax.ru-ն:

 

Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչյովը մասնավորապես ասել է, որ իրենք ուրախ կլինեն «Նոր ալիքը» տեսնել Սոչիում, մանավանդ, որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները, մասնավորապես` հետօլիմպիական Սոչիի հարթակները:

 

Հայտարարությունը հնչել է Լատվիայի իշխանությունների կողմից իրենց երկիր երգիչներ Օլեգ Գազմանովի, Իոսիֆ Կոբզոնի և Վալերիայի մուտքն արգելելու ֆոնին: Այս առիթով ռուսաստանցի պաշտոնյան ասել է, որ արվեստի գործիչներին չի կարելի քաղաքականության զոհ դարձնել:

Նշված երգիչները «Նոր ալիք»-ի ակտիվ հյուրեր ու ժյուրիի անդամներ են:

 

Ռուս պաշտոնյան առաջարկել է «Նոր ալիք»-ը Յուրմալայից Սոչի տեղափոխել