Բզեզները ոչնչացրել են The Beatles-ի անդամներից մեկի հիշատակին տնկված ծառը
2004թ. ամերիկյան Լոս Անջելես քաղաքի այգիներից մեկում The Beatles խմբի նախկին անդամ Ջորջ Հարիսոնի պատվին տնկված սոճին ոչնչացվել է բզեզների կողմից։ Ինչպես հայտնում է Газета-ն, այս մասին հայտնել են քաղաքային իշխանությունները։
Աղբյուրը նշում է, որ սոճին հասցրել էր 3մ աճել. դրան կից հուշատախտակի վրա գրված էին հետևյալ տողերը.«Ի հիշատակ մեծ հումանիստի, ով փոխում էր աշխարհը` որպես նկարիչ, երաժիշտ ու այգեգործ»։
Հայտնի է, որ մահից առաջ Հարիսոնը շատ ժամանակ է անցկացրել Լոս Անջելեսում, որտեղ զբաղվել է այգեգործությամբ։










